ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ս․թ․ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա ավագանու հերթական նիստը։ Օրակարգային հարցերն են՝
1․ Հայասատանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-8 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝Գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով հաստատելու մասին,
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 02-ի N 48-Լ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին,
3․Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող«Ինտեգրված Համայնքային զարգացում Հայաստանում»ծրագրի շրջանակներում գործընկեր համայնք դառնալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի հայտը հաստատելու վերաբերյալ,
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը և համայնքի սեփականություն ճանաչված գույքը օտարելու մասին,
5․Հողամասերը Ակունք համայնքի սեփականություն ճանչելու մասին,
6.Համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ հրավիրելու մասին։