ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ ս․ թ․ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Ակունքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Ակունք համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով․
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավարի հաղորդումը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2024 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման վերաբերյալ,
2․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի «Նոր գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու, կազմակերպության կանոնադրությունը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,
3․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի «Կապուտան բնակավայրի ցերեկային խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու, կազմակերպության կանոնադրությունը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,
4. Ակունք համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը և համայնքի սեփականություն ճանաչված գույքը օտարելու մասին,
5․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի վարչական տարածքում «ՓԱՐՍ ԹԱԲԼՈ» ՓԲԸ-ի կողմից միջնակարգ դպրոցի շենքի կառուցման նախագծի վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին,
6․ Համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ հրավիրելու մասին։