Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Ակունք համայնքում մեկնարկում է "Մասնակցային բյուջետավորման գործընթացի" հանրային քննարկումների և լսումների փուլը։ Նախատեսվում են հանրային լսումներ մայիսի 5-ին՝ ժամը 9։00-ին՝ Ակունք, ժամը 10։00-ին՝ Կոտայք, ժամը 11։00-ին՝ Նոր Գյուղ , ժամը 12։00-ին՝ Կապուտան բնակավայրերում, մայիսի 6-ին՝ ժամը 10։00-ին՝ Զովաշեն, ժամը 11։00-ին՝ Զառ, ժամը 12։00-ին՝ Հատիս բնակավայրերում։
Հանրային լսումների նպատակն է սահմանված չափանիշներին համապատասխանող առաջարկները ներկայացնել հանրությանը և նախապատրաստել քվեարկության փուլին։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ակունք համայնքի աշխատակազմ /077 87 08 23/ կամ առցանց՝ համայնքի ֆեյսբուքյան էջին, համայնքի էլ-հասցեին, համայնքի կայքէջին:
facebook-Ակունք համայնք
mail-Akunq.hamaynq@gmail.com
կայք-Kotayk-akunk.am
youtube-Akunq Hamaynq