Տեղեկացնում ենք, որ ս․ թ․ հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Ակունքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ավագանու թիվ 7 հերթական նիստը հետևյալ օրակարգով՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքը «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը միանալուն համաձայնություն տալու մասին,
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական տարածքում «Նեյչրլ Թրեժրս» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող երկարաբանահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին,
3. Ակունք համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը օտարելու մասին,
4․Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
5․Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանման մասին,
6․Համայնքի ավագանու հերթական նիստ հրավիրելու մասին։