Ս․ թ․ հուլիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Ակունքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Ակունք համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 8 արտահերթ նիստը։ Օրակարգային հարցերն են․
1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին։
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին մասին։
3․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2026 -2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատելու մասին։
4․«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ -ին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին։
5․Ակունք համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը օտարելու մասին։
6․Հողամասերը Ակունք համայնքի սեփականություն ճանաչելու մասին։
7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։