Երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը ներկայացնում է`
1) դիմում` ուղղված տնօրենին.
2) երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի բնօրինակը և պատճենը։
3) լուսանկար՝ 3x4 չափսի
4) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք.
5) երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ վկայագիր:
6) Ծնողի անձնագրի պատճենը՝ գրանցման էջով, իսկ նույնականացման քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի դեպքում՝ հաշվառման մասին տեղեկանք: