Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել Ակունքի համայնքապետարան,Քաղաքացինների սպասարկման գրասենյակ.
Թույլտվությունը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի համար Ակունք համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք.
ա) Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի վաճառքի թույլտվության համար տեղական տուրք, եռամսյակի համար 8500-45500 դրամ մուծում համայնքային բյուջեի ոգելից խմիչքի համար 900105203047 և ծխախոտի վաճառք 900105203302 հաշվեհամարներին:
Թույլտվությունները, համապատասխան տեղական տուրքերի վճարման դեպքում, կարող է տրամադրվել նաև 6 ամիս կամ մեկ տարի ժամկետով: Ակունք համայնքի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հասցեն է` Կենտրոնական խճուղի 72 շենք Ակունքի համայնքապետարան, 1-ին հարկ, հեռախոս` 077830990, գլխավոր մասնագետ` Անուշ Գարսևանյան: