Համայնքի տարածքում խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Ակունքի համայնքապետարան, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ.
Համապատասխան թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեսակի այն օբյեկտները, որոնք ժամը 24.00-ից հետո գործունեություն չեն իրականացնում, Առևտրի և սպասարկման բաժին են ներկայացնում հայտարարություն, ժամը 24.00-ից հետո չաշխատելու վերաբերյալ: Ակունք համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է մեկ տարվա համար տեղական տուրք՝ խաղատների համար՝ 500 000 դրամ, բաղնիքների /սաունաների/ համար 200 000 դրամ, շահումով խաղերի համար՝ 250 000 դրամ, որը պետք է վճարվի համայնքային բյուջեի 900105002068 հաշվեհամարին: Դիմել Ակունքի համայնքապետարան՝ ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք Կենտրոնական խճուղի 72 շենք 1-ին հարկ, հեռախոս` 077830990, գլխավոր մասնագետ` Անուշ Գարսևանյան: