Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
Ներկայացման ամսաթիվ04/07/2023
ԱնվանումԱկունք համայնքի 2023 թվականի երկրորդ եռամսյակում կատարված կապիտալ ծրագրերի վերաբերյալ
ՆերկայացնողԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ Իրավաբանական ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
Ժամանակահատված04/04/2023 - 04/07/2023
Ներկայացվող արդյունքները

Ակունք համայնք

 

(2023թ. 2-րդ եռամսյակ)

 

1.Բնակավայրերի քանակը՝ 8:

2.Հրավիրված խորհրդակցությունների քանակը՝ 2:

3.Համայնքի բնակիչների ընդունելությունների քանակը՝ 49:

4.Բնակավայրերի այցելությունների քանակը՝ 43, որից 5 Կապուտան, 8 Կոտայք, 4 Սևաբերդ, 4 Զովաշեն, 7 Նոր Գյուղ, 4 Հատիս, 10 Զառ:

5.Ավագանու նիստերի քանակը ՝6:

6.Ավագանու մշտական հանձնաժողովների քանակը՝  3:

1)     զարգացման ծրագրերի, ֆինանսաբյուջետային,տնտեսական հարցերի,

2)    քաղաքաշինության,հողօգտագործման,անշարժ գույքի, բնակավայրերին, ենթակառուցվածքներին առնչվող  հարցերի ,

3)    կրթության, մշակույթի, սոցիալական և իրավական հարցերի:  

 

7.Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելությունների քանակը29, որոնց նպատակն է կարիքների գնահատումը։

8.Նախադպրոցական և արտադպրոցական կրթության հաստատություններ կատարված այցեր՝ 0:

9.Դպրոցական տարիքի երեխաների քանակը, որոնք դուրս են մնացել ուսումնական պրոցեսից՝ այդպիսիք չկան:

10.Հանրային միջոցառումներ՝

1)     <<Դաբլ վի Քոնսթրաքթ>> ՍՊ ընկերությունը << Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21․06․2014թ․ ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով ս․թ․ թվականի ապրիլի 19-ին՝  ժամը 11։00-ին, Ակունքի համայնքապետարանի շենքում անցկացրեց հանրային քննարկում Նոր Գյուղի 275-րդ թաղամաս 1-5 հողամաս հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։                       

2)    Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործող ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի   ծրագրային հայտերի կազմման նպատակով Ակունք համայնքի բնակավայրերում անցկացվել են գաղափարների հավաքագրման ժողովներ ապրիլի  26-ին՝ ժամը 15։00-ին, Կոտայք, իսկ ժամը 16։00-ին՝ Նոր Գյուղ բնակավայրերում, ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Կապուտան, ժամը 16։00-ին՝ Հատիս, ժամը 17։00-ին՝ Զովաշեն բնակավայրերում, ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Ակունք, ժամը 15։00-ին՝ Զառ, ժամը 16։00-ին՝ Սևաբերդ բնակավայրերում։

 

3)    «Շրջակա միջավայրի վրա  ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ սահմանված կարգով 2023 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի է ունեցել  «ԼԵՅՄԱՆՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Կոտայքի Ջրաբերի լիթոիդային պեմզաների (պեռլիտների) հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման երկրորդ փուլը։

11. Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկված միջոցներ՝

Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովված է:

12.Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացում՝

Համայնքում ապահովվում է աղբահանության լիակատար իրականացում ավագանու կողմից հաստատված կարգով:

13.Համայնքի վարչական տարածքում բիզնես գործունեություն իրականացնող գործարարների և ձեռնարկատերերի հետ հանդիպումներ՝ հանդիպումներ չեն եղել:

14. Համայնքի կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ կամ համարժեք) լիարժեք և արդյունավետ շահագործման աշխատանքներ՝

Ապահովվում է kotayk-akunk.am վեբ-կայքի լիակատար շահագործում, փաստաթղթաշրջանառություն, համայնքի ղեկավարի որոշումներ, կարգադրություններ, ավագանու որոշումներ, բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողակաանների դիտման մատչելություն:

15.Ավագանու հրապարակային նիստերի առցանց հեռարձակում՝ 

Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումն ապահովվում է  և տեղադրվում  կայքէջում:

 

          Ակունք համայնքում  ներդրված Համայնքային   կառավարման  տեղեկատվական համակարգի՝ (ՀԿՏՀ) խոշորացված   համայնքի   համար   մշակված   տարբերակը հնարավորություն է ընձեռում  համայնքի    բնակավայրերում վարչական  ղեկավարների միջոցով քաղաքացիներին   էլեկտրոնային   եղանակով      մատուցել      գրեթե        բոլոր     այն  ծառայությունները, որոնք    տրամադրվում   են   քաղաքացուն՝ համայնքապետարան   այցելելու դեպքում: Համայնքապետարանում գործում է «Քաղաքացիների սպասարկման գրասենյակ», ինչի շնորհիվ «մեկ պատուհան» սկզբունքով մատուցվում են մի շարք ծառայություններ: Նման    ծառայությունների      թվին    են պատկանում  քաղաքացիների դիմումների ընդունումը,  տարաբնույթ    տեղեկանքների   տրամադրումը, համայնքի  ղեկավարի և ավագանու  մոտ ընդունելության    գրանցումը, գույքային   հարկերի և վարձակալական վճարների  գանձումը կամ դրանց   առնչվող   տեղեկանքների    տրամադրումը: Համայնքի  կազմում  ընդգրկված բնակավայրերի բնակիչներն  իրենց  գույքահարկի  կամ  հողի  հարկի  վճարման կամ   տեղեկանք   ստանալու   համար    ստիպված  չեն    այցելել   այլ    համայնք, նրանք  հնարավորություն   ունեն   դա   իրականացնել   հենց   իրենց    բնակավայրում:

Համայքապետարանն   ունի   պաշտոնական   համացանցային   կայք  (www.kotayk-akunk.am), ինչպես նաև ֆեյսբուքյան էջ, ինչը  մեծապես   նպաստում   է համայնքի   ղեկավարի  և ավագանու  գործունեության հրապարակայնության, թափանցիկության և հաշվետվողականության         ապահովմանը, ինչպես նաև ապահովում է համայնքում իրականացվելիք տարաբնույթ աշխատանքների հրապարակումը, որն էլ իր հերթին բնակչությանն իրազեկ է դարձնում համայնքում կատարվող աշխատանքներին, միջոցառումներին:

 

Համայնքի    հաստիքներ

Համայնք (բնակավայր)

Մինչև   խոշորացումը

Խոշորացումից   հետո

Հաստիք

Հաստիք

Ավագանու անդամներ

 

Ակունք

 

1.Ակունք

11

24

3

2.Զառ

10

6

2

3.Զովաշեն

6

2,5

 

4.Հատիս

7

2,5

1

5.Կապուտան

11

4,5

3

6.Կոտայք

17

5

4

7.Նոր Գյուղ

13

4,5

2

8.Սևաբերդ

4

3,5

 

Ընդամենը

79

53

15

           

Խոշորացումից հետո Ակունքի համայնքապետարանի հաստիքները կրճատվել են 26-ով: Ավելացել է  4 հաստիք՝ համայնքի ղեկավարի տեղակալի, փորձագետի, երկու գործավարի:

 

 

 

Կապիտալ  ծրագրեր

Մինչև    խոշորացումը

Խոշորացումից            հետո[1]

 

Ակունք համայնքում հաշվետու եռամսյակի ընթացքում իրականացվել են կապիտալ ծրագրեր՝ 105 884․ 081  հազ. ՀՀ դրամ:

Ակունք համայնքում հաշվետու ապրիլ ամսվա ընթացքում կապիտալ աշխատանքներ իրականացվել են ՝ տրանսպորտային նյութերի և համայնքային ավտոմեքենաների և տրակտորների վերանորոգման և տեխ․սպասարկման գումար՝ 2 244,7 հազ.ՀՀ դրամ, Ակունք բնակավայրում հատուկ նպատակային նյութերի ձեռքբերման գումար՝  1 771 ․ 24 հազ․ՀՀ դրամ, համայնքային հողամասերի  իրավունքի գրանցման և չափագրման գումար ՝ 269․0 հազ. ՀՀ դրամ, Ակունք համայնքի Սևաբերդ բնակավայրի վարչական շենքի ջեռուցման համակարգի ընթ․ նորոգման աշխատանքների գումար՝ 30,0 հազ ՀՀ դրամ, Ակունք համայնքի սանիտարական  մաքրման աշխատանքներ՝ 539,5 հազ․ ՀՀդրամ, Ակունք համայնքի կարիքների համար անվադողերի ձեռքբերման գումար՝ 135,0 հազ․ ՀՀ դրամ, Ակունք համայնքի  Կոտայք բն․ ՕԿՋ-ի ցանկ․ նախահաշվ․ փաստ․ կազմման աշխ․ գումար՝  100․0 հազ․  ՀՀ դրամ,  Ակունք համայնքի Զառ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավմման աշխատանքների  գումար՝ 17 000,0 հազ ՀՀ դրամ, Ակունք համայնքի Զառ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավմման աշխատանքների տեխնիկական հսկողության գումար՝ 99 ,0 հազ ՀՀ դրամ, Ձյուդոյի մրցաշարին մասնակցության վճար՝ 200, 0 հազ ՀՀ դրամ, Ակունք համայնքի պարի խմբակի սաների համար տարազների ձեռքբերման գումար՝ 420,0 հազ․ ՀՀ դրամ,միջոցառման կազմակերպման գումար՝ 300, 0 հազ․ ՀՀ դրամ, Ակունք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ -ին սուբսիդիա՝  3000.0 հազ. ՀՀ դրամ, ընթացիկ դրամաշնորհ Հատիսի Վ․Վարդանյանի անվան միջն․ դպրոցին՝ 500,0 հազ․ ՀՀ դրամ,Ակունք համայնքի ճան․ նշան․ տեղ․ և գծանշման աշխ․ սխեմա-կազմման աշխ․ հումար՝945,0 հազ․ ՀՀ դրամ, Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքների  գումար՝ 22 007,318 հազ ՀՀ դրամ։

Ակունք համայնքում հաշվետու մայիս ամսվա ընթացքում կապիտալ աշխատանքներ իրականացվել են ՝  տրանսպորտային նյութերի և համայնքային ավտոմեքենաների և տրակտորների վերանորոգման և տեխ․սպասարկման գումար՝ 1 725,2 հազ.ՀՀ դրամ, Ակունք համայնքի համար գրենական ապրանքների ձեռքբերման գումար՝ 148,15 հազ․ՀՀ դրամ, համայնքային հողամասերի  իրավունքի գրանցման ,միասնական տեղեկանքների և գեոդեզիական ծառայությունների գումար ՝ 425․0 հազ. ՀՀ դրամ, Ակունք համայնքի արչական շենքի նիստերի դահլիճի և նախասրահի ընթ․ նորոգման աշխատանքների գումար՝ 450,0 հազ ՀՀ դրամ, Ակունք համայնքի աղբավայրի մաքրման աշխատանքնեի գումար՝ 226,0 հազ․ ՀՀդրամ, Ակունք համայնքի կարիքների համար կենցաղային ապրանքների ձեռքբերման գումար՝ 266,05 հազ․ ՀՀ դրամ,Ակունք համայնքի կարիքների համար բազալտե սալիկների ձեռքբերման գումար՝ 170,0 հազ․ ՀՀ դրամ,  Ակունք համայնքի  Ակունք գյուղի մուտքի լուս․ տառերի վերանորոգման գումար՝  120․0 հազ․  ՀՀ դրամ,  Ակունք համայնքի Զառ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավմման աշխատանքների  գումար՝ 15 000,0 հազ ՀՀ դրամ, Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի ՕԿՋ-ի ցանկապատման աշխատանքների գումար՝ 1 593, 486 հազ ՀՀ դրամ, միջոցառման կազմակերպման գումար՝ 300, 0 հազ․ ՀՀ դրամ, Ակունք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ -ին սուբսիդիա՝  2800.0 հազ. ՀՀ դրամ, Ակունք համայնքի կարիքների համար աղբարկղերի ձեռքբերման գումար՝ 992,0 հազ․ ՀՀ դրամ, Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքների  գումար՝ 6 000,0 հազ ՀՀ դրամ, ֆակտորինգի գումար՝ 1348, 317 հազ ՀՀ դրամ,էլ․ ցանցին նոր սպառ․ համ․ միացման վճար՝ 157, 75 հազ․ ՀՀ դրամ։

Ակունք համայնքում հաշվետու հունիս ամսվա ընթացքում կապիտալ աշխատանքներ իրականացվել են ՝  տրանսպորտային նյութերի և համայնքային ավտոմեքենաների և տրակտորների վերանորոգման և տեխ․սպասարկման գումար՝ 986,1 հազ.ՀՀ դրամ, համայնքային հողամասերի  իրավունքի գրանցման ,միասնական տեղեկանքների և չափագրման ծառայությունների գումար ՝ 1592․5 հազ. ՀՀ դրամ, Ակունք համայնքի սանիտարական մաքրման աշխատանքնեի գումար՝ 539,5 հազ․ ՀՀդրամ, Ակունք համայնքի կարիքների համար հատուկ   նպատակային նյութերի ձեռքբերման գումար՝ 488,35 հազ․ ՀՀ դրամ,Ակունք համայնքի կարիքների համար աշխատասեղանների և պահարանի ձեռքբերման գումար՝ 200,0 հազ․ ՀՀ դրամ, Ակունք համայնքի Զառ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքների  գումար՝ 14 440,0 հազ ՀՀ դրամ, Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրի ջրամատակարարման համակարգի ընթացիկ նորոգման աշխատանքների  գումար՝ 221,0 հազ ՀՀ դրամ,  Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքների գումար՝ 1 500․0 հազ ՀՀ դրամ Ակունք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ -ին սուբսիդիա՝  2800.0 հազ. ՀՀ դրամ, Ակունք համայնքի  աղբարկղերի համարակալման աշխատանքների գումար՝ 37,0 հազ․ ՀՀ դրամ, Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքների  գումար՝ 1 796․92 հազ ՀՀ դրամ, ։

 

     

 

 



Խնդրում եմ յուրաքանչյուր եռամսյակ լրամշակել և ներկայացնել թարմացված տեղեկատվությունը պահպանելով հինը:[1]

Կից փաստաթղթեր
(25.20 Կբ)
Փաստաթուղթ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner