Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 14
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2023 թվականի N 14

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ ՀԱՆՈՒՆ ԿԼԻՄԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԱՆԱԼԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,առաջնորդվելով Եվրոպական միության կողմից իրականացվող «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի միանալը Եվրոպական միության կողմից նախաձեռնված և իրականացվող«Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի»նախաձեռնությանը:

2.Սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում, Եվրոպական Հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի և այլ գործընկերների աջակցությամբ, Դաշնագրի շրջանակներում մշակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը (Sustainable Energy and Climate Action Plan), որում կամփոփվեն մինչև 2030թ. համայնքի թիրախային բնագավառներում ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 35%-ով նվազեցման, ինչպես նաև համայնքի կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայունության բարձրացմանն ուղղված գործողությունները և միջոցառումները:

3.Մինչև 2024թվականը նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի մշակման պատասխանատու էներգետիկ կառավարիչ:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


Կողմ -13

ԱԶԻԶՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԱՐՋԱՆԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՂԻԱԶԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՔՍԻ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ

ՌՈՒԲԵՆՅԱՆ ՀՈՒՆԱՆ

ՍԱՖԱՐՅԱՆ ԳՈՌ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner