Հաշվետվություններ
|
ԻՐԱԶԵԿՄԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացման ամսաթիվ` 20 հունվար 2026
Հաշվետու ժամանակահատված 07 հունվար 2026թ. - 19 հունվար 2026թ.
Ակունք համայնքում «Մասնակցային բյուջետավորման գործընթացը» արդյունավետ կերպով իրականացնելու նպատակով համայնքի Ակունք, Կոտայք, Նոր գյուղ, Կապուտան, Զառ, Սևաբերդ և Հատիս բնակավայրերի դպրոցներում անցկացվեցին հանրային լսումներ, տեղի ունեցան հանդիպումներ միջնակարգ դպրոցների ուսուցչական անձնակազմի, աշակերտների հետ․
1․հունվարի 7-ին՝ ժամը 11։00-ին, Կոտայք, իսկ ժամը 12։00-ին՝ ՝Նոր Գյուղ բնակավայրերում,
2․հունվարի 8-ին՝ ժամը 10։00-ին՝ Կապուտան, ժամը 11։00-ին՝ Հատիս բնակավայրերում/ներկա էին նաև Զովաշեն բնակավայրի աշակերտները/,
3․ հունվարի 9-ին՝ ժամը 10։00-ին՝ Ակունք, ժամը 11։00-ին՝ Զառ, ժամը 12։00-ին՝ Սևաբերդ բնակավայրերում։
Հանրային լսումներին մասնակցել են 130 հոգի։
Հանդիպումների ընթացքում Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի անդամները՝ ի դեմս հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ռուբենյանի, ներկայացրեցին մասնակցային բյուջետավորման գործընթացի մանրամասները, դրա կարևորությունը, ընթացակարգը, սկզբունքներն ու նպատակները և տեղեկացրեցին, որ արդեն մեկնարկել է գործընթացի իրազեկման փուլը։ Բացատրվեց այս փուլում բնակիչների կարևոր դերակատարությունը, որ այն հնարավորություն կտա բնակիչներին մասնակիցը դառնալու տեղական ինքնակառավարմանը՝ ներդրում ունենալով համայնքի կայուն զարգացմանը, և բացատրվեցին իրենց հետագա քայլերը։
Կից փաստաթղթեր
 |
(18.06 Կբ)
Իրազեկման 1-ին փուլի հաշվետվություն |