Հաշվետվություններ
|
ԻՐԱԶԵԿՄԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացման ամսաթիվ` 11 ապրիլ 2025
Հաշվետու ժամանակահատված 31 մարտ 2025թ. - 11 ապրիլ 2025թ.
Ակունք համայնքում «Մասնակցային բյուջետավորման գործընթացը» արդյունավետ կերպով իրականացնելու նպատակով համայնքի Ակունք, Կոտայք, Նոր գյուղ, Կապուտան, Զառ, Սևաբերդ, Զովաշեն և Հատիս բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում անցկացվեցին հանրային լսումներ, տեղի ունեցան հանդիպումներ միջնակարգ դպրոցների ուսուցչական անձնակազմի, աշակերտների, ՀՈԱԿ-ների աշխատակազմերի հետ․
1․ապրիլի 2-ին՝ ժամը 11։00-ին, Կոտայք, իսկ ժամը 12։00-ին՝ ՝Նոր Գյուղ բնակավայրերում,
2․ապրիլի 3-ին՝ ժամը 10։00-ին՝ Կապուտան, ժամը 11։00-ին՝ Հատիս, ժամը 12։00-ին՝ Զովաշեն բնակավայրերում,
3․ապրիլի 4-ին՝ ժամը 10։00-ին՝ Ակունք, ժամը 11։00-ին՝ Զառ, ժամը 12։00-ին՝ Սևաբերդ բնակավայրերում։
Հանրային լսումներին մասնակցել են 130 հոգի։
Հանդիպումների ընթացքում Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի անդամները՝ ի դեմս հանձնաժողովի նախագահ Արման Միքայելյանի, ներկայացրեցին մասնակցային բյուջետավորման գործընթացի մանրամասները, դրա կարևորությունը, ընթացակարգը, սկզբունքներն ու նպատակները և տեղեկացրեցին, որ արդեն մեկնարկել է գործընթացի իրազեկման փուլը։ Բացատրվեց այս փուլում բնակիչների կարևոր դերակատարությունը, որ այն հնարավորություն կտա բնակիչներին մասնակիցը դառնալու տեղականինքնակառավարմանը՝ներդրումունենալով համայնքի կայուն զարգացմանը, և բացատրվեցին իրենց հետագա քայլերը։
Կից փաստաթղթեր
 |
(16.87 Կբ)
Իրազեկման 1-ին փուլի հաշվետվություն |