Այսօր: Հինգշաբթի, 17 Ապրիլի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 ապրիլի 2025 թ.

ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ,ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ,ՍԵԼԱՎՆԵՐԻ,ՔԱՐԱԹԱՓՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ,ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ի կատարումն  Հայաստանի Հանրապետության  Կոտայքի մարզպետի 2025 թվականի մարտի 19-ի N 98-Ա որոշման 2-րդ կետի,Ակունքի համայնքում 2025 թվականի ընթացքում հնարավոր ջրհեղեղների,հեղեղումների,սելավների,քարաթափումների և սողանքների կանխարգելման,հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների կազմակերպման նպատակով`որոշում եմ ` 

1. Հաստատել`

1) Ակունքի համայնքի տարածքում 2025թվականի  հնարավոր ջրհեղեղների,հեղեղումների, սելավների,քարաթափումների և սողանքների կանխարգելման,հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների պլանը համաձայն հավելված 1-ի :

2) տեղեկությունները համայնքի հեղեղային կառույցների վերաբերյալ համաձայն հավելված 2-ի :

3) առաջարկությունները համայնքին սպառնացող պոտենցիալ վտանգավոր տեղամասերի և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ համաձայն 3-9 հավելվածների :

2. Մինչև ապրիլի  10-ը Կոտայքի մարզային փրկարարական ծառայություն ներկայացնել սույն որոշման առաջին կետով հաստատված փաստաթղթերը:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Արման Միքայելյանի վրա :

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից  :

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մարոզ Սարիբեկյան  
Կից փաստաթղթեր՝
(35.29 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner