27.06.22
Մեկնարկում է <> քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը
|
Սիրով տեղեկացնում ենք, որ <<Իմ քայլը>> հիմնադրամը 2022 թվականի սեպտեմբերից նախատեսում է մեկնարկել <> քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը:Շրագրի շահառուներ կարող են հանդիսանալ բնական գիտությունների, ինչպես նաև ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում բակալավրի որակավորում ստացած մասնագետները, որոնք տիրապետում են ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և անգլերենի որոշակի շեմային գիտելիքների:Մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում կարող են ուսումնառել ընդամենը 15 ուսանող, որոնց ուսման ամբողջ վարձավճարը փոխհատուցելու է <<Իմ քայլը>> հիմնադրամը՝ կրթաթոշակի տեսքով:Ծրագրի ընդունելությունը տեղի կունենա օգոստոս ամսին:Գրանցման ...
Մանրամասն |
|
24.06.22
Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությունը ընդունել է <<Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը հաստատելու մասին>> որոշումը (09.06.2022թ. N 842-L): Մանրամասները՝ կից ներկայացված ֆայլերում:
|
|
24.06.22
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ
|
ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրով Ակունք համայնքը ձեռք բերեց վերհան ավտոմեքենա՝ 26.000.000 ՀՀ դրամ արժողությամբ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 14.250.000 ՀՀ դրամ:
|
|
24.06.22
2022թ. նոյեմբերի 7-10-ը Մոսկվայում կայանալու է «Global Fresh Market: Vegetables and Fruits» միրգ և բանջարեղեն արտադրողների մասնագիտացված միջազգային ցուցահանդես-ֆորումը։
|
Ակունք համայնքի գործարար շրջանակների հարգելի՛ ներկայացուցիչներ, Տեղեկացնում ենք, որ 2022թ. նոյեմբերի 7-10-ը Մոսկվայում կայանալու է «Global Fresh Market: Vegetables and Fruits» միրգ և բանջարեղեն արտադրողների մասնագիտացված միջազգային ցուցահանդես-ֆորումը։ Մասնակցության ցանկություն ունենալու դեպքում կարող եք զանգահարել 077870825 հեռախոսահամարով:
|
|
21.06.22
Ակունք համայնքի շահառու ընտանիքների երեխաները մեկնեցին ամառային ճամբար
|
Ակունքի համայնքապետարանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ մեր համայնքի շահառու ընտանիքների երեխաները մեկնեցին Լոռու մարզի Թումանյանի ամառային ճամբար:
|
|
21.06.22
Ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ
|
Համայնքապետարանի միջոցներով Կոտայք բնակավայրում 160 մետր երկարությամբ խմելու ջրագիծ անցկացվեց:
|
|
15.06.22
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ են կատարվել
|
Ռազմաուսումնական հաստատությունների հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել: Այսուհետ՝ ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողները անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ կստանան:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |