Բոլոր շահագրգիռ անձանց տեղեկացնում ենք, որ << Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21․06․2014թ․ ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2023թ․ օգոստոսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<Դաբլ վի Քոնսթրաքթ>> ՍՊ ընկերության կողմից ներկայացված Ակունք համայնքի Նոր Գյուղի 275-րդ թաղամաս 1-5 հողամաս հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։