ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ,
ՀՀ Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով նախատեսվում է Ակունք համայնքում ս.թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, կազմակերպել հանդիպումներ պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ` ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց մասնակցությամբ։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ակունքի համայնքապետարան՝ զանգահարելով 077 87 08 25 հեռախոսահամարով։
Հարգանքով՝ Ակունքի համայնքապետարան։