ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանի նիստերի դահլիճում ս․ թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 15։00-ին, կկայանա համայնքի ավագանու 2023 թվականի երրորդ նստաշրջանի հերթական նիստը։
Օրակարգային հարցերն են՝
1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 28-ի N 68 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 28-ի N 70 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
3.Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և հասցեվորման օբյեկտների անվանման մասին,
4․Ակունք համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը,համայնքի սեփականություն ճանաչված գույքը օտարելու մասին,
5․Ակունք համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստ հրավիրելու մասին։