Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ <<Երկրի ժամը>>, որի նպատակն է ս/թ մարտի 23-ին ժամը 20:30-21:30-ին միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով համայնքի հիմնական փողոցների և խորհրդանիշ համարվող շենքերի արտաքին լուսավորությունը, ինչպես նաև համապատասխան հարթակներում իրազեկելով հանրությանը շարժմանը միանալու կարևորության մասին:
Առաջարկում ենք միանալ Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի <<Երկրի ժամը>> բնապահպանական շարժմանը: