ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ս․ թ․ օգոստոսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Ակունք համայնքի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգային հարցերն են․
1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը հաստատելու մասին,
2․Հրատապ բաց մրցույթով գնման գործընթացի կազմակերպման վերաբերյալ,
3․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի վարչական տարածքում «Հատիսշին քոնսթրաքթ» ՍՊԸ -ի կողմից նախատեսվող աշխատանքների իրականացման վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին,
4․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի վարչական տարածքում «Վարդանյանշին» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման նախագծի վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին,
5․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի վարչական տարածքում «Հովհաննես-Դավիթ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկաբանական ուսումնասիրության իրականացման վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին։