20.02.24
Կոտայքի մարզի կին նկարիչ-քանդակագործների աշխատանքների ցուցադրություն
|
Տեղեկացվում է, որ ս/թ մարտի 8-ին <<Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը>> նախաձեռնել է Կոտայքի մարզի կին նկարիչ-քանդակագործների աշխատանքների ցուցադրություն, որը տեղի կունենա մարտի 8-ից ապրիլի 7-ը՝ թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում:
|
|
08.01.24
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՍԱՆԵՐԻՆ ՀԵՐԹԱԳՐԵԼԻՍ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳՐՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼ ՄԻՆՉԵՎ Ս.Թ. ՄԱՐՏԻ 1-Ը
|
Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ 2023թ. նոյեմբերի 29-ին փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում, որի համաձայն նախադպրոցական հաստատություն սանի ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է.1. առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի երեխաներին.2. երեք և ավելի երեխա ունեցող ծնողի երեխաներին.3. զոհված զինծառայողի երեխային, քրոջը, եղբորը.4. երկկողմանի ծնողազուրկ երեխաներին.5. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայողի երեխաներին.6. կրթության և զարգացման առանձնահատուկ ...
Մանրամասն |
|
21.12.23
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՋԱԿՑՎՈՂ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿԱՆՉԸ
|
Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը բացում է իր շարժունության դրամաշնորհային մրցույթը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Մոլդովայի Հանրապետության արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների համար: Ստեղծագործական արդյունաբերության ներկայացուցիչների համար ստեղծված այս հնարավորությունը նպատակ ունի աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը՝ խթանելով միջմշակութային երկխոսությունը և գիտելիքների փոխանակումը:Շարժունության դրամաշնորհների միջոցով արվեստագետները և մշակույթի ոլորտի մասնագետները կարող են ընդլայնել իրենց փորձը արտերկրում պրակտիկայի, ուսումնական այցերի, համաժողովների և այլ միջոցառումների միջոցով:Շարժունության դրամաշնորհի համար կարող են դիմել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։Բաց ...
Մանրամասն |
|
14.12.23
ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
|
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՎ 30-ԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԼԻՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ ԿԻՑ ՖԱՅԼՈՒՄ։
|
|
15.11.23
Ասմունքի մանկապատանեկան մարզային մրցույթ-փառատոն
|
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին նվիրված ասմունքի մանկապատանեկան մարզային մրցույթ-փառատոնի շրջանակներում ելույթ կունենան նաև մարզի համայնքների երաժշտական և արվեստի դպրոցների լավագույն սաները՝ առանց տարիքային սահմանափակման: Հայտերը մինչև ս/թ նոյեմբերի 24-ը ներկայացնել մարզպետի աշխատակազմ՝ kotaykms@mail.ru էլփոստի հասցեին:
|
|
14.11.23
<<ՍԵԴՖԵՍՏ>> միջմարզային փառատոն
|
2024թ. մարտի 1-31-ը Արարատի մարզի Վեդի քաղաքի մշակութային կենտրոններում չորրորդ անգամ անցկացվելու է <<ՍԵԴՖԵՍՏ>> միջմարզային փառատոնը: <<Art Set>> պրոդյուսերական կենտրոնի նպատակն է ի հայտ բերել ՀՀ մարզերի և Երևան քաղաքի շնորհալի անհատներին և ստեղծագործական խմբերին: Փառատոնն ամփոփվելու է մրցանակաբաշխությամբ և Գալա համերգով: Փառատոնին կարող են մասնակցել ստեղծագործողներ` առանց տարիքային սահմանափակման: Հայտերն ընդունվում են 2024թ. փետրվարի 1-20-ը` հետևյալ էլփոստի հասցեով` sedrakgrigoryan72@mail.ru:
|
|
11.10.23
«Մենք միասին ենք» մշակութային փառատոն
|
Ս/թ նոյեմբերի 25-ին <<Ռուսական մշակութային և կրթական միավորում>> համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կրասնոդարի տարածաշրջանային մասնաճյուղը կազմակերպում է «Մենք միասին ենք» խորագրով մշակութային փառատոն: Տեղեկացնում ենք, որ փառատոնի շրջանակներում մշակույթի տարբեր ոլորտներում գործող արհեստավարժ կոլեկտիվների կողմից ներկայացվելու են ստեղծագործական նախագծեր: Տարիքային սահմանափակում չկա: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 870825 հեռախոսահամարին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |