Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ճանաչվել խնամակալ կամ հոգաբարձու

Խնամակալ կամ հոգաբարձու ճանաչվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին:

Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահին: Գործը հանձնաժողովի նախագահի կողմից ուսումնասիրվելուց հետո, բնակչից պահանջվում է օրենքով պահանջվող համապատասխան փաստաթղթեր`

1. դիմողի անձնագիրը և նրա պատճեն,

2. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ծննդյան վկայականները,

3. խնամակալ նշանակվող անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանք,

4. տեղեկանք իր և երեխաների բնակության վայրի մասին,

5. անձին անգործունակ ճանաչելու կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռ:

Հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է (նպատակահարմար է դիմումատուի մասնակցությամբ), անհրաժեշտության դեպքում կատարվում է դիմումատուի և խնամակալի կյանքի պայմանների հետազոտում, և տալիս է իր եզրակացությունը: Որից հետո դիմումը քաղաքապետի որոշմամբ բավարարվում կամ մերժվում է: Վերջինիս դեպքում, օրենքով սահմանված կարգով, բնակիչը կարող է բողոքարկել դատական կարգով: Որոշման մեկ օրինակը տրվում է բնակչին, իսկ մյուս օրինակը պահվում է քարտուղարությունում:

Ակունք համայնքի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հասցեն է`Կոտայքի մարզ, Ակունք համայնք, Ակունք բնակավայր, Կենտրոնական խճ․, 72 շենք։

medications and pregnancy link teen pregnancy
how do you get aids jasonfollas.com how to get hiv

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ԱԲԳԱՐՅԱՆ ԼԱԼԱ (Առաջատար մասնագետ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 31/05/2023
Թեմա Իրավունք
Իրավական հիմքը ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner