Ս․ թ․ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Ակունքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային բաց քննարկում հետևյալ թեմաներով․
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
3․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025 թվականի բյուջեի հաստատման մասին ավագանու որոշման նախագծի մասին:
Հանրային քննարկումներին մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 16-ն է:
Դիմումները կարող են ներկայացնել Ակունք համայնքի աշխատակազմ առձեռն կամ առցանց՝ համայնքի ֆեյսբուքյան էջով, համայնքի էլ-հասցեով, համայնքի կայքէջով:
youtube-Akunq Hamaynq
facebook-Ակունք համայնք
mail-Akunq.hamaynq@gmail.com
կայք-Kotayk-akunk.am