Ս․ թ․ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Ակունքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 82-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները ու դրույքաչափերը սահմանելու մասին,
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի կողմից 2025 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին,
4․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025թվականի բյուջեն հաստատելու մասին,
5․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին,
6․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,
7.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի «Ակունք համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,
8. Ակունք համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը օտարելու մասին,
9.Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
10․Հողամասերը Ակունք համայնքի սեփականություն ճանաչելու մասին,
11․Համայնքի ավագանու հերթական նիստ հրավիրելու մասին։